Կգ նախարարի հայտարարության մասին իմ տեսակետը

Համացանցում տեսա մի նյութ՝ Դպրոցի ավարտական քննությունները կլինեն միասնական և դրանք կվերահսկի ԳԹԿ-ն. Արայիկ Հարությունյան ,որտեղ գրված է, որ ԿԳ նախարարը հայտարարել է, որ դպրոցի ավարտական քննությունները կարող է լինեն միասնական և ստուգվեն ԳԹԿ֊ի կողմից։Այս հայտարարությունն ինձ շատ մտահոգեց և որպես սովորող՝ որոշեցի արձագանքել ու  հայտնել իմ տեսակետը բաց նամակի տեսքով։ Ստորև ներկայացնում եմ տեսակետս։

Հարգելի պարոն նախարար,  կարծում եմ, լավ կլիներ, որ նման որոշում ընդունեիք մի քանի տարի հետո, երբ կրթական համակարգում փոփոխություններ անեիք,իսկ այսպես ուղղակի աբսուրդ է, անգամ հայտարարված չէ նոր քննական համակարգ, ըստ որի սովորողը կպատրաստվի քննություն հանձնելուն, ժամանակը սուղ է, ու այսպիսի հայտարարությունները շփոթության մեջ են գցում քննությանը պատրաստվողին։ Մանավանդ որ, միասնական, ԳԹԿ֊ով քննություն հանձնելը կրթական բարեփոխումների մեջ չի մտնում և սովորողիս՝ ավելորդ սթրեսից բացի ոչինչ չի տալիս…

Առհասարակ, քննությունները  ցույց չեն տալիս սովորողի իրական կարողությունները, դրանք կաղապարներ են, որոնք վանում են սովորողին իրական կրթությունից, չեն տալիս  ճիշտ դատելու  հնարավորություն։  Քննությունը կոմպլեքսավորում է աշակերտին, եթե տվյալ առարկան չի ձգում աշակերտին, իսկ ինքը պարտավոր է հանձնել քննություն, սկսվում են վախեր,  միջակ լինելու զգացողություն։ Ըստ իս, կրթությունը չպիտի քննություններով կոտրի  սովորողի թևերը  , այլ պիտի  թևեր տա՝ հաշվի նստելով սովորողի կարծիքի հետ, տալով նրան հնարավորություն ՝ զարգանալու, առաջ գնալու իր սիրելի ոլորտում։ Չկան միջակ սովորողներ, կան ուղղակի տարբեր աշխարհայացի տեր սովորողներ, որոնք պետք է ունենան հնարավորություն՝ գտնելու իրենց հարթակը։
Հ.գ
Հուսով եմ՝ սովորողի կարծիքը Ձեզ համար կարևոր է։

 

Leave a comment